Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Սթրեսը և քաղաքակրթությունը. izmirlianmedicalcenter.com

Սթրեսը և քաղաքակրթությունը. izmirlianmedicalcenter.com

Քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց կտրուկ բարձրացել է ժամանակակից մարդու ինքնագիտակցությունը, և նա ամեն օր հայտնվում է առավել սթրեսային իրավիճակներում, քան նրա նախնիները հեռավոր անցյալում: Այդ պատճառով է օրգանիզմում առաջանում կյանքի համար կարևոր օրգան-համակարգերի գործառույթների գերլարվածություն, և մարդը դժվարանում է հարմարվել դրան: Արդյունքում ի հայտ են գալիս հոգեբանական խնդիրներ, հոգեկան և մարմնական ախտահարումներ: Հոգեմարմնական խանգարումների հիմնական պատճառներից է հուզական գերծանրաբեռնվածությունը: Դեռևս Հին Հնդկաստանում բժիշկ Բհասկարե Բհատեն ասել է, որ կսկիծը, զայրույթը, տխրությունը, վախը դեպի յուրաքանչյուր հիվանդություն տանող ճանապարհի առաջին քայլերն են: Հուզական լարվածությունն առաջացնում է հուզական սթրես: Սթրեսն աստիճանաբար է զարգանում` թուլացնելով օրգանիզմի դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների հանդեպ:

Գայանե Ղալումյան Հոգեբան, «Իզմիրլյան» ԲԿՍթրեսը լինում է սուր և քրոնիկ: Քրոնիկ սթրեսի դեպքում ընկնում է մարդու աշխատունակությունը: Նա դժվարանում է որոշումներ կայացնելու մեջ, դժվարանում է լուծել այնպիսի խնդիրներ, որոնք պահանջում են ստեղծագործական մոտեցում, երկարատև կամային ջանքեր և ուշադրության կենտրոնացում: Վարքը դառնում է անհանգիստ, չափից շարժուն, անհամբեր: Առաջանում է բարձրաձայն մտածելու պահանջմունք: Գիտակցության մեջ իշխում է տագնապի զգացումը: Մարդը դառնում է դյուրագրգիռ, բռնկվող, նեղացկոտ, կոնֆլիկտային: Այս ամենն ուղեկցվում է չարդարացված կտրուկ հուզական արձագանքներով` ծիծաղ կամ լաց: Առաջանում է մոռացկոտություն և ուշադրությունը դառնում է ցրված: Քունը դառնում է մակերեսային և ուղեկցվում է մղձավանջային կամ տհաճ երազներով: Արդեն իսկ առավոտյան մարդն արթնանում է հոգնած և չհանգստացած: Երբեմն լինում է ախորժակի անկում և քաշի նվազում: Հուզական սթրեսի հնարավոր մարմնական արտահայտություններն են` անկանոն զարկերակ, ճնշման տատանումներ, սրտի շրջանում տհաճ զգացողություններ, արիթմիա, մաշկի գույնի փոփոխություն` գունատություն կամ կարմրություն, գլխացավեր, միզասեռական և աղեստամոքսային տրակտի խանգարումներ, հորմոնալ խանգարումներ, սեռական խանգարումներ և այլն: Երկար մնալով հուզական լարվածության մեջ, մարդը փորձում է փախչել իրականությունից` դրսևորելով շեղված ադապտիվ վարք, դիմելով ալկոհոլի կամ թմրանյութերի օգտագործմանը: Նա լինում է ագրեսիվ և ունենում է սուիցիդալ մտքեր:

Հաճախ հոգեհուզական սթրեսն արագ արտամղվում է անգիտակցականի և վերափոխվում է պոստտրավմատիկ սթրեսի, որն արտահայտվում է տրավմատիկ փորձի տհաճ վերապրումով և կպչուն մտքերով կապված անցանկալի հիշողությունների հետ: Ի վերջո, այս բոլորը հանգեցնում է նրան, որ ընկնում է կյանքի որակը: Անձը մոտիվացված չէ, որոշումներ կայացնելն ու նպատակներ ունենալը մղվում են հետին պլան, շփումները դառնում են անցանկալի: Հոգեբանական խորհրդատվությունը և հոգեթերապևտիկ շտկումը մարդուն օգնում են հաղթահարել սթրեսը և նրա հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրները, որի արդյունքում բարձրանում է հոգեմարմնական հիվանդությունների բուժման արդյունավետությունը:

Գայանե Ղալումյան
 Հոգեբան, «Իզմիրլյան» ԲԿ
+374 91 42 35 53 

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ